Ինչպես ճիշտ չափել զարկերակային ճնշումը

ԶԱՐԿԵՐԱԿԱՅԻՆ ՃՆՇՄԱՆ ՃՇԳՐԻՏ ՉԱՓՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Նախընտրելի է ԶՃ չափման համար օգտագործել ավտոմատ էլեկտրոնային սարք, բայց կարող են կիրառվել նաև ավանդական սֆիգմոմանոմետրեր սթետոսկոպով:
Եթե սֆիգմոմանոմետրով է չափումը իրականացվել, ապա գրանցվում են Կորոտկովի առաջին և հինգերորդ տոները (տոների առաջանալը և անհետանալը), որոնք համապատասխանում են սիստոլիկ և դիաստոլիկ զարկերակային ճնշման մակարդակներին:

  • Զարկերակային ճնշումը չափվում է բազկի վրա:
  • Ճնշումը կարելի է չափել ցանկացած ձեռքի վրա, սակայն նախընտրելի է ձախը
  • Մանժետը պետք է գտնվի սրտի մակարդակի վրա
  • Մանժետի ստորին եզրը պետք է 2 սմ վերև գտնվի արմնկային փոսից, իսկ ռետինե խողովակը, որը միացնում է մանժետը սարքին, պետք է լինի ձեռքի մակերեսային հատվածում:
  • Մասնակցի չափվող ձեռքը պետք է հարմարավետ դրված լինի սեղանի վրա
  • Մասնակիցը պետք է նստած լինի հարմարավետ, մեջքը հենակին հենված, ոտքերը ամուր դրված հատակին, այլ ոչ թե խաչված վիճակում և պետք է ամուր դրված լինեն հատակին:
  • Նախքան չափումը.պետք է վստահ լինել, որ հետազոտվողը 15 րոպե առաջ.
    ▪ Չի ծխել,
    ▪ Չի ընդունել ալկոհոլային խմիչքներ,
    ▪ Չի ընդունել կոֆեին պարունակող ըմպելիքներ` թեյ, սուրճ, կոլա, էներգետիկ ըմպելիքներ:
  • Երեք (3) ԶՃ 1 րոպե ընդմիջումներով չափումները անհրաժեշտ է գրանցել հավելվածում:
  • ԶՃ յուրաքանչյուր ցուցանիշը, իսկ ավտոմատ սարքով չափելու դեպքում նաև անոթազարկի ցուցանիշը պետք է ամրագրվեն անմիջապես օգտագործվող հավելվածում:
  • Եթե ԶՃ չափվել է աուսկուլտատիվ մեթոդով, ապա անոթազարկը պետք է չափել յուրաքանչյուր ԶՃ չափումից հետո 1 րոպեի ընթացքում և ԶՃ ցուցանիշների հետ անմիջապես ամրագրել օգտագործվող հավելվածում: